Լրահոս
Քաղաքական
12:01
04.12.20
111

Երբ երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ. Աշոտ Մինասյան

Img default alt hy

Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու ինքը պատեհ առիթ է փնտրում, որ կարողանա կատարել այն, ինչ 25-30 տարի իր ճակատին կրել է պարտության խարանը և այսօր պետք է իրագործեր իր ծրագիրը: Այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Նա տեսնում է, որ իր թշնամի պետության ղեկավարն ունակ չէ վարելու պատերազմ: Բնականաբար, թույլ ղեկավարի օրոք, դիմացինդ նախընտրում է այդ պատեհ առիթը և սկսում է վարել իր պատերազմը: Պատերազմը սկսվեց նաև նրա համար, որ մեր պետության այսպես կոչված ղեկավարը, պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ սկսած ռազմական, տնտեսական, քաղաքական ոլորտներից:

Պարտության մասով էլ կասեմ հետևյալը։ Երբ պաշտպանության ներսում նշանակումներ են կատարում , այսինքն՝ երկրի հրամանատարներին հանում են հրամանատարական կետերից ու այլ մարդկանց են նշանակում, մարդկանց , ովքեր ամենևին պատրաստ չէին պատերազմ վարելու, բնականաբար, պարտություն էր լինելու։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեին՝ ինչ է պատերազմը , ուղղակի աճել էին ինչ-որ տաքուկ վայրերում, աճել էին շտաբներում։ Երբ չկայացած գերագույն հրամանատարը բանակը այլասերողին նշանակում է բարձր պաշտոնի և վստահում ամբողջ սահմանային պաշտպանությունը, բնականաբար մենք պետք է պարտություն կրեինք։ Սահմանապահ զորքերի հրամանատարի մասին է խոսքը» ,- ասաց Մինասյանը։

Շարունակելով խոսքը, Աշոտ Մինասյանն ընդգծեց «Մեր այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը ոչ ադեկվատ վիճակում,  գուցեև հարբած վիճակում, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, դրա համար ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով: Չկայացված գեներալիտետը դա համարում է հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում են իմ ասած Քյանթ Հորադիզ կայանի խաչմերուկ:

Երբ Փաշինյանին զեկուցում են, որ հասել են այնտեղ, նա մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի կոչում»: