Լրահոս
Երևան
15:26
29.01.21
77

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախագահ չընտրեց

Img default alt hy

Այսօր կայացած «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը նախագահ չընտրեց. հարցը տեղափոխվեց հաջորդ նիստ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց երկու անձ: Առաջադրվել են Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու Հայկազ Նավասարդյանն իրենն ներկայացնելիս կարծիք հայտնեց նաև, որ ԵՊՀ-ում սովորելը պետք է անվճար լինի: «Մայր բուհը պետք է լինի անվճար, բայց պետք է ընտրության հարցում լինի խիստ»:

Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվում է հաջորդ նիստի օրակարգ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գևորգ Մուրադյանն ազատման դիմում էր գրել և ներկայացրել ՀՀ կառավարություն։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրաժարականի պատճառն այն էր, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն ինքն է դիմում գրել։

Խորհրդի նիստի օրակարգում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունից բացի  ընդգրկված էին նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2021 թ․ ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատումը և այլ հարցեր: