Լրահոս
Հասարակական
10:54
20.04.26
144

Նախկինում ուղեվարձը չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթում. Ավինյան

Img default alt hy

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքագրել՝ ի համեմատություն դրան նախորդող երկու շաբաթների։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության  ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ  որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման և կարգապահության տեսանկյունից, այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,- ասաց Ավինյանը։