Լրահոս
Իրավական
18:50
21.07.26
204

ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը

Img default alt hy

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը գումարվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը քննելու համար, ավարտվել է առանց որոշման կայացման։

Փաստաբան Արամ Վարդևանյանի տեղեկացմամբ՝ հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ հուլիսի 22-ին։ 

Նա նշել է, որ ներկայացված միջնորդությունն ու հնարավոր մեղադրանքը փաստացի վերաբերում են իրենց գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի շրջանակներին։