Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:10
21.07.26
271

Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև

Img default alt hy

«Ադրբեջանից Հայաստան ուղարկվող նավթային և գազային արտադրանքը շատ կարևոր ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում»։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ բեռների փոխադրումը նույնպես լայն թափ է ստացել․ «Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն առաջարկեց և դրական պատասխան ստացավ։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում»։