Լրահոս
Միջազգային
11:30
21.07.26
300

ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը

Img default alt hy

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հարված է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային՝ ոչնչացնելով հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ռադար և F-15 կործանիչ։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարությունում։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի մարտիկները հրթիռային հարված են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան բազային, ինչի հետևանքով ոչնչացվել են ՀՕՊ-ի մեկ ռադարային համակարգ և անգարում գտնվող մեկ F-15 կործանիչ», – Fars գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ԻՀՊԿ հայտարարությունում։