Լրահոս
Միջազգային
19:20
18.07.26
164

Նյու Յորքի քաղաքապետը դիտարկում է Նեթանյահուին ձերբակալելու իրավական հնարավորությունները

Img default alt hy

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իրավաբանների հետ խորհրդակցում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերի հիման վրա ձերբակալելու օրինականության շուրջ՝ մեգապոլիս նրա հնարավոր այցի դեպքում։

«Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուի տեղը Հաագայում է, նա ռազմական հանցագործ է, որի դեմ ՄՔԴ-ի կողմից մեղադրանքներ են առաջադրվել,- ասել է Մամդանին՝ պատասխանելով սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի շաբաթին մասնակցելու համար Նեթանյահուի հնարավոր այցի ժամանակ նրան ձերբակալելու մասին հարցին։ - Մեր իրավաբանական բաժնի հետ ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ տարբերակներ ունենք մեր քաղաքապետարանում»։

Միաժամանակ մեգապոլիսի քաղաքապետը հայտարարել է, որ մտադիր չէ արհեստականորեն իրավական նորմեր ստեղծել իսրայելցի վարչապետին ձերբակալելու համար։ «Երկրի մակարդակով մենք երբեմն տեսնում ենք սեփական օրենքներ գրելու և օրինականության սահմաններից դուրս գալու ցանկություն։ Մեզ դա հետաքրքիր չէ»,- ընդգծել է նա։

2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ էր տվել՝ Գազայի հատվածում հակամարտության հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Իսրայելը դատարանի իրավասությունը չի ճանաչում։