Լրահոս
Իրավական
14:37
17.07.26
590

Արդյոք ԱԱԾ-ն ունի՞ մեծ չափերի ձեռնաշղթաներ, Ծառուկյանը դիմադրություն ցուցաբերե՞լ է. ԱԱԾ-ի պատասխանը

Img default alt hy

«News.5tv.am»-ը Ազգային անվտանգության ծառայությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե արդյոք ԱԱԾ-ն ունի ավելի մեծ չափերի ձեռնաշղթաներ, քանի որ Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու ժամանակ նրան ակնհայտ իր ձեռքերին չհամապատասխանող ձեռնաշղթաներ էին հագցրել: 

Այս պարզ հարցին պատասխանելու փոխարեն ԱԱԾ-ն հղում է արել օրենքին՝ նշելով, որ ձեռնաշթղաթների տեխնիկական բնութագրերը սահմանվում են նորմատիվ իրավական ակտերով: 

Հարցմամբ նաև փորձել էինք ճշտել, թե ինչո՞վ էր առաջացել Ծառուկյանին գետնին տապալելու անհրաժեշտությունը, նա դիմադրություն արդյոք ցո՞ւյց էր տվել: 

ԱԱԾ-ից էլի նույն պատասխանն են տվել՝ հղում անելով նորմատիվ իրավական հացերին: Այսինքն՝ կոնկրետ հարցերին ԱԱԾ-ն ընդհանրական, ոչինչ չասող պատասխաններ է տվել: