Լրահոս
Հասարակական
17:58
17.07.26
64

Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ

Img default alt hy

Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների ու մասին, որի հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից բարեհաջող արտահանել ներմուծող երկրի (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների) շուկայի պահանջներին համապատասխանող բուսասանիտարական ենթահսկման ապրանքատեսականի:

Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար: