Լրահոս
Տնտեսական
17:00
15.07.26
38

960 դոլար՝ 17 մլն դոլարի դիմաց. առևտրային անհավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

Img default alt hy

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Բաքուն Երևան է արտահանել 17 մլն 128,64 հազար դոլարի ապրանք։ Ընդ որում, Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը նախկինի պես կազմում է 960 դոլար։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պետական վիճակագրական կոմիտեին. «2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 մլն 128,64 հազար դոլարի ապրանք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, հունիսին ՀՀ-ից ներմուծում չի իրականացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: