Լրահոս
Միջազգային
10:33
16.07.26
191

Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի խոցման մասին

Img default alt hy

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատասխան հարվածների ընթացքում իրենց անօդաչու թռչող սարքերը խոցել են «Patriot» մարտկոցներ Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» ռազմաբազայում, ինչպես նաև «Patriot» համակարգեր Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում, հաղորդում է «Press TV» հեռուստաալիքը։

««Arash» անօդաչուները խոցել են ամերիկյան ռադարներ, «Patriot» հակաօդային պաշտպանության մարտկոցներ և վառելիքի պահեստներ Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» ավիաբազայում», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակումների մեկ այլ ալիքի ընթացքում իրանական ԱԹՍ-ները խոցել են կապի համակարգեր և «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Իրանի դեմ հարվածների շրջանակում Միացյալ Նահանգները հարվածել են հրամանատարական կենտրոններին, ՀՕՊ և ափամերձ դիտարկման օբյեկտներին, ինչպես նաև հարվածել են նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքին։