Լրահոս
Միջազգային
12:00
16.07.26
96

Թուրքիան կշարունակի դիվանագիտությունը Ուկրաինայի հարցով, ներառյալ՝ բանակցությունների կազմակերպումը․ Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ակտիվ դիվանագիտությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, ներառյալ՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլ կազմակերպելու նախաձեռնությունը։

«Ցավոք, վերջին իրադարձությունները մտահոգություն են առաջացնում։ Այն ժամանակ, երբ դիվանագիտական ջանքերը փակուղի են մտել, մենք դիտարկում ենք հակամարտության սրացում։ Մեզ հատկապես անհանգստացնում է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի վրա հարձակումների քանակի վերջին աճը։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վճռականորեն ձգտել դիվանագիտական լուծումների։ Մենք կշարունակենք ավելացնել մեր ուղղակի դիվանագիտական ջանքերը, ներառյալ՝ կողմերի միջև բանակցությունների կրկնակի անցկացումը», - ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։