Լրահոս
Առողջապահական
12:09
18.07.26
124

Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել․ «Սպուտնիկ Արմենիա»

Img default alt hy

Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել։

«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնեց, որ 2 կանչ ստացվել է Արզնի, 1-ը՝ Նուռնուս, 12-ը՝ Բյուրեղավան բնակավայրերից։ 

«Հիմնականում երեխաներ են։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- հայտնեց տնօրենը։

Երեկ Բյուրեղավանում շտապօգնության ծառայությունը 15 կանչ է ստացել, որից 6-ն ավարտվել են հոսպիտալացումով: