Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
18.07.26
56

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից:

«Հրապարակ»

ՔՊ-ն որոշել է նոր ԱԺ մեկնարկն էլ նախորդի քոպի-փեստով անել` սադրել, հրահրել ընդդիմադիրներին, որ մի քանիսի վախը բռնեն։ Հատկապես իշխանության թիրախում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները, առաջին հերթին՝ Էդգար Ղազարյանը, որը հաճախ է ՔՊ-ի ցավոտ տեղերին խփում։

«Փաստ»

Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը (ժ/պ-ն) ցուցադրությունից պոկել ու հեռացրել է 10 տարեկան սանուհու արած նկարն Արցախի «Դեդո-Բաբո» հանրահայտ կոթողի պատկերով: 

«Հրապարակ»

1 ամսով կասեցվել են «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, եւ կրկին ստուգումներ են սկսվել, երբ ընդամենը վերջերս էին արել եւ խախտումներ չէին հայտնաբերել: Վերեւից «վիզ են դրել» «կեղտ» գտնել նրա վրա ու ազատել։

«Փաստ»

Սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուղարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա: Բնականաբար, նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա: Անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ: