Լրահոս
Հասարակական
19:03
18.07.26
65

Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած  «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Մ․-ն և Կորյուն Ս․-ի 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։