Լրահոս
Միջազգային
21:15
18.07.26
58

Իրանն սպառնում է մեծացնել ԱՄՆ-ի հետ պատերազմի աշխարհագրությունը. թեժ հարվածները շարունակվում են

50 մարդ զոհվել է, 500-ը վիրավորվել վերջին գրեթե մեկ ամսում Իրանին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով: Իրանի առողջապահության նախարարությունն է հայտնել այս թվերը: 

Իրանի փոխարտգործնախարարը հաստատել է, որ Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած հրադադարի մասին պարտավորությունների կատարումը ու սպառնում է, որ կարող է մեծացնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը, եթե Միացյալ նահանգները շարունակի հարվածել Իրանին: