Լրահոս
Միջազգային
16:43
18.07.26
348

Իրանը հարվածել է Քուվեյթի նավթային օբյեկտին. կան տուժածներ և զգալի վնասներ

Img default alt hy

Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող նավթային ոլորտի օբյեկտին, հայտնել է Քուվեյթի նավթային կորպորացիան։

«Այսօր առավոտյան նավթային ոլորտի առանցքային օբյեկտներից մեկը ենթարկվել է Իրանի կողմից բազմակի դաժան հարձակումների, որոնց հետևանքով արձանագրվել են մի շարք տուժածներ և հասցվել է զգալի նյութական վնաս»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է KUNA գործակալությունը։

Տուժածներին օգնություն է ցուցաբերվել, փրկարարական ծառայությունները համակարգում են գործողությունները պետական մարմինների հետ։