Լրահոս
Հասարակական
14:00
18.07.26
74

Քանդված տներ, դատարկված գյուղ. Թուրքիայից 20 կիլոմետր հեռու ապրող եզդիները պայմաններ են ուզում

Արագածոտնի մարզի Հակո գյուղը Թուրքիայի հետ սահմանից 20 կմ է հեռու: «Հայլուրի» թղթակիցները շրջել են գյուղում ու նկատել, որ գրեթե դատարկ է Հակոն: Մարդիկ, որոնք նեղվում են գյուղի դատարկվելուց, արտերկրից վերադառնում են բնակավայր, սկսում տուն վերանորոգել՝ այդպես ոգևորելով մյուսներին նույնպես չհեռանալ գյուղից: