Լրահոս
Հասարակական
15:31
18.07.26
186

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին լուրը

Img default alt hy

Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ Այս մասին գրված է Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ Առողջապահության նախարարությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Armat Media-ի տեղեկություններով` հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում:  

Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը:

Հիշեցնենք, որ տոնին, ի թիվս այլ պաշտոնյաների, մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: