Լրահոս
Հասարակական
20:53
18.07.26
926

Երևանում պայթել է «Թիմ Տելեկոմի» ավտոմեքենան, ինչից հետո ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: 

Տեղում պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ «Թիմ Տելեկոմ»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան կայանել է «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը, ով աշխատանքներ է իրականացրել և իրենց պատկանող կապի միջոց վահանին էլեկտրաէներգիա տալու ժամանակ ավտոմեքենայի մեջ տեղադրված գեներատորից հրդեհ է բռնկվել և տարածվել ավտոմեքենայի մեջ, ինչի ժամանակ էլ նաև պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ամենի հետևանքով «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակցի՝ աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ՀԷՑ-ի ենթակայանին և դրանից դուրս եկող մալուխների, ինչի հետևանքով նշված ենթակայանից սնուցվող 5 բազմաբնակարանային շենքեր հոսանքազրկվել են։

Արդեն ՀԷՑ ժամանակավոր կառավարիչի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնագետներն անհետաձգելի աշխատանքներ են իրականացնում, որպեսզի էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է ՀԷՑ-ի սպասարկվող մեքենայից, իրականությունից հեռու է։

Տեղում «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններին հայտնել է, որ կրակի մատնված ավտոմեքենան պատկանում է իրենց ընկերությանը։