Լրահոս
Հասարակական
16:47
20.07.26
760

«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»

Img default alt hy

10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է. Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` «Առինջ մոլում» կատարված գործողությունների մասին։

«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։

Հիմնավորմամբ նշվել է, որ այդ տաղավարները գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Մեր փաստաբաններն էլ են զբաղվում այս հարցերով` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ Առինջ մոլում մի քանի հարյուր տաղավար է գործում»,– «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեց Իվետա Տոնոյանը։