Լրահոս
Աշխարհ
13:56
21.07.26
429

Ուկրաինայի ԶՈՒ-ի հարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռազմական հանցագործություն համարվել․ ՄԱԿ

Img default alt hy

Ուկրաինական զինվորականների հարվածները Տամբովի և Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Տամին Ալ-Հիտանը։

«Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումները ռազմական հանցագործություն են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում։ Միևնույն ժամանակ, նա մատնանշել է հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը։