Լրահոս
Հասարակական
20:00
21.07.26
86

Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին

Img default alt hy

Հուլիսի 21-ին՝ ժամը 07։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են նրան, ցույց տվել համապատասխան օգնություն և ուղեկցել Գավառ։