Լրահոս
Տնտեսական
22:46
21.07.26
53

Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով

Ռուսական շուկայի փակվելուց հետո արտահանման լուրջ ճգնաժամի առաջ կանգնած հայ ձկնաբույծները կառավարության շենքի մոտ են հավաքվել և պնդում են, թե եվրոպական շուկայի մասին Գևորգ Պապոյանի հայտարարությունները չեն փրկում իրենց բիզնեսը: 

Ժամեր տևած բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել փոխվարչապետի հետ, նրանց բողոքին կրկին Պապոյանի ղեկավարած գերատեսչությունն է արձագանքել ու ձկնաբույծներին հրավիրել «առցանց իրազեկման մի միջոցառման»: