Լրահոս
Իրավական
23:46
21.07.26
36

Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք

Img default alt hy

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց։

Ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։

Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ավելին՝ տեսանյութում։