Լրահոս
Իրավական
18:55
21.07.26
296

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սամվել Կարապետյանին

Img default alt hy

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին:

Ըստ որոշման՝ Կարապետյանին տուգանել են կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։

«Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,-նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ։

ԿԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սարգսի Կարապետյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Առավել մանրամասն՝ այստեղ։