Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
21.07.26
66

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

«Փաստ»

Շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է երկու ծայրահեղությունների արանքում: Մի կողմից՝ լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի՝ հաճախ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից՝ դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային կրակոցների, պայթյունների ու կրիմինալ «ռազբորկաների» մանրամասները: 

«Ժողովուրդ»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փաշինյանը չի քննարկել Բաքվում պահվող գերիների հարցը:

«Փաստ»

ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի:

«Փաստ»

Եթե երկար տարիներ Նախիջևանը դիտարկվում էր որպես Ադրբեջանի աշխարհագրական առումով առանձնացված ինքնավար միավոր, ապա այսօր այն աստիճանաբար վերածվում է Բաքվի արտաքին քաղաքականության, անվտանգային ռազմավարության և տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների առանցքային գործիքներից մեկի։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: