Լրահոս
Հասարակական
13:54
22.07.26
48

Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում

Ծանր դրության մեջ են Շիրակի Հայկաձոր գյուղի բնակիչները հուլիսի 17-ին տեղացած կարկուտից հետո: Ուժեղ կարկուտը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է գյուղացիների այս տարվա ցորենն ու գարին։ Հայ-թուրքական սահմանին ապրող հայկաձորցիները վարկերով էին մշակել արտերը, առատ բերք էին սպասում ու որ կարկուտի դեպքում հակակարկտային կայանները կգործեին: