Լրահոս
Հայաստան
15:42
13.01.22
287

Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվել

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։ 

«Hraparak.am»-ը փորձել է ճշտել փաստաբաններից, թե արդյոք ազատ է արձակվել նախկին պաշտպանության նախարարը, սակայն փաստաբանն ասել է, որ Տոնոյանն ազատ չի արձակվել: 

Միայն առաջին դատական նիստի օրն է նշանակվել՝ հունվարի 19-ին: Հետևաբար կալանքը վերացնելու մասին միջնորդությունը նրանք կարող են ներկայացրել դատական նիստի օրը:

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են: