Լրահոս
Առողջապահական
13:41
04.02.21
70

COVID-19-ի դեմ որևէ պարտադրական պատվաստում Հայաստանում չի կարող իրականացվել. առողջապահության նախարար

Img default alt hy

COVID-19-ի դեմ որևէ պարտադրական պատվաստում Հայաստանում չի կարող իրականացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում ակնկալվում են COVID-19-ի դեմ պատրաստումներ։

«Պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով, նախարարության կողմից հաստատված և ռիսկային գոտում գտնվողների համար՝ առաջնահերթ։ Մասնագիտական խմբի քննարկումների և դիտարկումների արդյունքում, պատվաստանյութի ընտրման հարցը կորոշվի և վերջում կներկայացվեն այն  պատվաստանյութերը, որոնք բարեհաջող անցել են կլինիկական հետազոտությունները, կարող են ներմուծվել և օգտագործվել Հայաստանում մեր իմունիզացիայի ծրագրով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ՝ պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը տեղի է ունենում երկու հարթակով։