Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:10
30.10.19
83

Բանաձեւն օրենք չէ. Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում

Հենց Թուրքիայի հանրապետության օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին Թուրքիան շատ արագ է արձագանքել ու հայտնվել հիմար վիճակում: Այդ երկրի արտգործնախարարությունը շփոթելով բանաձևի անվանումը խիստ դատապարտել է հղիությունների արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքը: Իհարկե, սխալն արդեն ուղղել են, բայց բնօրինակը կայծակնային արագությամբ շարունակում է տարածվել համացանցում: Ի դեպ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը թուրքական հանձնախմբի անդամներն էին: Հայաստանի արտգործնախարարության գնահատմամբ, այս բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Քաղաքագետները բանաձևի ընդունումը կարևոր են համարում, բայց հիշեցնում են, որ վերջնական ճանաչման համար սա միայն մեկ քայլ է: