Լրահոս
Հայաստան
14:04
14.01.22
145

Բացահայտվել է 3 տարի առաջ կատարված ավազակությունը

Img default alt hy

2019 թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից Բենիամին գյուղ տանող ճանապարհին մի տղամարդու մարմնական վնասվածքներ էին պատճառել և 200 000 դրամ հափշտակել:

Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ ավազակության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչը։ Հունվարի 13-ին նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է: