Լրահոս
Քաղաքական
16:47
11.11.21
51

«Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. «Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին»:

Դաշինքը հայտարարել է, որ այս ամենի այլընտրանքը իրենց առաջարկած արժանապատիվ խաղաղությունն է: