-
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26
Ձեր խոստումներն ի սկզբանե սուտ էին, իսկ ձեր առաջնորդությունը՝ անպատասխանատու և անսահման պոպուլիստական․ Թադևոս Ավետիսյան
Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Այլևս արձանագրված փաստ է․ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները կատարված չեն։
Սոցիալական խոստումները վերաբերում են կենսաթոշակառուներին, նպաստառուներին, աշխատող աղքատներին, աղքատներին ու ծայրահեղ աղքատներին։
Գալով իշխանության՝ խոստացել էին աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, ի վերջո՝ համատարած երջանկություն և այլ հեքիաթներ։
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով էլ խոստանում էին մինչև 2026 թվականը՝
- նվազագույն կենսաթոշակի չափը հասցնել պարենային զամբյուղի արժեքին,
- միջին կենսաթոշակի չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին,
- նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ։
Նախ արձանագրենք․
2018 թվականի 1-ին եռամսյակի համեմատ 2025 թվականի 1-ին եռամսյակում՝
- մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է շուրջ 17 հազար դրամով, իսկ՝
- կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 9 հազար դրամով,
- անապահով մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 3-4 հազար դրամով,
- ի դեպ՝ պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է՝ աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։
Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը աճել է տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, որի հետևանքով պետական բյուջեի տարեկան եկամուտների մոտ 12 տոկոսը (1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել չափով) ուղղվում է թռիչքաձև աճող այս պարտքը սպասարկելուն՝ աճող տոկոսները մարելուն։ Իսկ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը շարունակաբար վատանում է, քանի որ չեն կատարվում սոցիալական խոստումները, որի հետևանքով այս անձանց իրական եկամուտները շարունակաբար նվազում են։
2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ 2023 թվականին հրապարակված վերջին տվյալներով այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։
2025 թվականի առաջին կիսամյակում կենսաթոշակի միջին ամսական չափը դարձել է 49000 դրամ, մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 33350։
Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ։
Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։
Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացներ 30-35 հազար դրամով։ Նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացներ 7-8 հազար դրամով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը այս տարվա կեսին դարձել է 44152 դրամ։
Իսկ իրականում չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել լավագույն դեպքում ընդամենը 4000 դրամով։ Թոշակի միջին չափը 1000 դրամով էլ կարող է ավելանալ, եթե 2 տոկոս հետվճարի իրենց ընդհանուր խոստումը կատարեն։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։
Ավելին՝ աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ միայն 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է շուրջ 11 տոկոսով։ Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։
Փաստորեն, նվազում է սոցիալական աջակցության հասցեականությունը։
Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
Ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրանար 10 հազար դրամով։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում այս բարձրացումը ևս նախատեսված չէ։
Խիստ մտահոգիչ են նաև ժողովրդագրական բացասական միտումները այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:
Հիմնականում սոցիալական պատճառներով է արձանագրվել ամուսնությունների թվի կտրուկ նվազում և ամուսնալուծությունների թվի աճ, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճ, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազում և արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճ։
Մասնավորապես, 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝
- բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը նվազել է 9 տոկոսային կետով,
- բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը նվազել է 32 տոկոսով,
- ծնվածների թվաքանակը նվազել է շուրջ 1400-ով,
- մահացածների թվաքանակը աճել է շուրջ 140-ով,
- ամուսնությունների թիվը նվազել է 14 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է շուրջ 5 տոկոսով,
- 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով,
- ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։
Խոստացել էին նաև՝
- առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ,
- տնտեսական կառուցվածքի բարելավում,
- արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում,
- միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ։
2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է մոտ 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս։
2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը փորձագիտական տարբեր գնահատումներով բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Այս գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվել է տնտեսական աճի տեմպը՝ 2022 թվականի 12,6 տոկոսից 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս:
Ընդ որում, նույն արտաքին գործոնի բացասական ազդեցությամբ (COVID-19 համավարակ, համաշխարհային տնտեսության անկում) 2020 թվականին, մինչև 44-օրյա պատերազմը ՀՀ տնտեսական անկումը (-6,6 տոկոս) երկու անգամ գերազանցում էր տարածաշրջանի երկրների տնտեսական անկման միջին ցուցանիշը, իսկ 2021 թվականին տարածաշրջանի 6 երկրներից միայն մեր երկիրը չկարողացավ վերականգնել նախորդ տարվա անկումը։
Տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է, իսկ արդյունաբերության ոլորտն այս տարվա հունվար-սեպտեմբերին կրճատվել է 6 տոկոսով։
Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն՝ 2024 թվականին ևս էապես խորացել է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը ավելանալով դարձել է 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազելով դարձել է ընդամենը 7,7 տոկոս։
Միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խոստումների փոխարեն 2024 թվականին ևս արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ» տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ - 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 155 միլիոն ԱՄՆ դոլարով։
«Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք», կարգախոսերի ներքո՝ իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։ Հետևանքներն էլ չեն ուշանում։
2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աղքատ են։
Ակնհայտ է՝ խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են սոցիալական խնդիրները, որն արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների բողոքը՝ ավելացող դրսևորումներով։
Ամփոփելով՝ նախորդ չորս տարիներին պարբերաբար խաբելուց և իրենց խոստման կատարումը հետաձգելուց հետո այլևս ակնհայտ դարձավ․
ծրագրային խոստումները չեն կատարվել, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն նաև այս կառավարության հաստատած վերջին՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։
Ամփոփելով՝ պարզ հարց է առաջանում․
«Եթե անցնող հինգ տարիներին ձեր կանխատեսած տնտեսական միջին տարեկան աճը արձանագրվել է, պետական բյուջեի եկամուտները ծրագրվածի չափով հավաքագրվել է, իսկ պետական պարքն էլ ձեր ծրագրածից էլ ավել է աճել, ապա ինչու՞ չեք կատարում ձեր սոցիալական խոստումները՝ խոստացած չափով չեք բարձրացնում նվազագույն և միջին կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։»։
Պատասխանը պարզ է․ «Ձեր խոստումներն ի սկզբանե սուտ էին, իսկ ձեր առաջնորդությունը՝ անպատասխանատու և անսահման պոպուլիստական։»։