Լրահոս
Հայաստան
18:02
26.01.21
79

Արտակարգ ու ռազմական դրության մեջ գտնվող Հայաստանում սպանություններն ավելացել են

Img default alt hy

2020 թվականին Հայաստանում 6,3 տոկոսով ավելացել են սպանությունները ու սա այն դեպքում երբ 2020 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը գտնվել է նախ արտակարգ, ապա կարանտինի մեջ, երբ սահմանափակված են եղել քաղաքացիների տեղաշարժն ու շփումները, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից էլ ՝ ռազմական դրության ու կարանտինի պայմաններում։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են, որ վերջին երեք տարիներին սպանության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2018 թվականին՝ 35 դեպք, իսկ 2019-2020 թթ. սպանությունների թիվն սկսել է աճել. գրանցվել է համապատասխանաբար 47 եւ 50 դեպք։

2018 թ. չի բացահայտվել սպանության 10, 2019թ.-ին՝ 12, 2020թ.-ին՝ 14 դեպք։

«Կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրված տարեկան սպանությունների թիվը շարունակել է մնալ 35-50-ի շրջաններում, դրանք հիմնականում կատարվել են խուլիգանական, շահադիտական, կենցաղային կամ վերժխնդրության շարժառիթներով»,- հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ վերջին տարիներին՝ բացառությամբ

2018թ, ՀՀ-ում գրանցվել է ծանր հանցագործությունների թվի աճ, ինչը, ըստ ոստիկանության, պայմանավորված է ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմամբ ։