Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:06
17.02.21
58

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն գերիների վերադարձի հարցը

Img default alt hy

ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր:

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարությունից հետո՝ հայրենիք է վերադարձել 69 հայ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Քննարկումների առանցքում կլինեն Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը: Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը: