Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:16
24.10.19
118

Ալիեվի ընկերը՝ Հայաստանի հարցով Եվրոպական զեկուցող

Ղարաբաղյան խնդրի մասին Եվրախորհրդարանի հերթական զեկույցը կարող է հակահայկական լինել: Քաղաքագետները նման եզրակացություն են արել, քանի որ Հայաստանի հարցով զեկուցող է նշանակվել Ալիևի մտերիմներից մեկը Բասեսկուն: 2006-ին, երբ նա դեռ Ռումինիայի նախագահն էր ու այցելել էր Հայաստան, մեր պետական համալսարանում պատասխանեց ցեղասպանության մասին հարցին կոչ անելով պահել պատմությունը պատմության գրքերում, ժողովուրդների հիշողության մեջ և մտածել ապագայի մասին: