Լրահոս
Քաղաքական
13:29
01.01.22
186

Մահացել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը

Երևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։  

Նա միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։

Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այս դեպքը քաղաքական  մեծ աղմուկ էր բարձրացրել։

Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Հայրապետովը եզակի պրոֆեսիոնալ և բարոյական զինվորականներից էր։ 

2006թ․ աեպտեմբերի 17-ին ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար  Հայրապետովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։