Լրահոս
Հայաստան
18:21
03.01.22
49

Կինը՝ դանակով, տղամարդը՝ քարով,օղու կոտրած շշով, հարվածել են տուժածին

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 2-ին ժամը 03.05-ին ոստիկանության Մասիսի բաժնում դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել։

Ժամը 04.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմաթորաքս, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Մասիսի ոստիկանները պարզվել են, որ ժամը 03.00-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են տուժածը և 34-ամյա երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ կին։

Վիճաբանության ընթացքում կինն իր մոտ եղած դանակով, իսկ տղամարդը՝ քարով և օղու կոտրած շշով, հարվածներ են հասցրել տուժածի մարմնին` պատճառելով վնասվածքներ:

Ժամը 04.50-ին 34-ամյա կինն ու տղամարդը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։