Լրահոս
Միջազգային
15:22
06.01.22
82

Ուշիուշով հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշիուշով հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանադրական-իրավական դաշտի շրջանակներում և երկխոսության ճանապարհով, ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերը»,- ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հուսով է, որ Ղազախստանում իրավիճակը շուտով կկարգավորվի։

«Կապ ենք պահպանում Ղազախստանում ռուսական կառույցների հետ։ Մեր դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։ Առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածներ չկան», - նշվում է հայտարարության մեջ: