Լրահոս
Հայաստան
11:32
06.01.22
237

«Անհանգստությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին». ՀՀ ԱԳՆ

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունը` համոզված լինելով, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ 

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,– նշում է գերատեսչությունը։