Լրահոս
Միջազգային
13:28
06.01.22
90

Ալմաթիում 2 ուժային է գլխատվել

Ալմաթիում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, նրանցից երկուսը գլխատվել են։ Այս տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին են հայտնել Ղազախստանի քաղաքի պարետատնից․

«Տասներեք իրավապահներ են զոհվել, այդ թվում ՝ երկու դիակներ հայտնաբերվել են կտրված գլուխներով», - գործակալությանը հայտնել է Ալմաթիի պարետարանի ներկայացուցիչը։

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: