Լրահոս
Հայաստան
13:47
07.01.22
254

«Էսօր ծնունդս ա»․ կրակոցներ՝ Կապանում

«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը:
 
Գագիկ Շամշյանը տեղեկցնում է, որ երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում:

Օպերատիվորեն նշված վայր ժամանած Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից:   

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել: 

Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել է: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: