Լրահոս
Առողջապահական
13:17
04.01.22
64

Մեկ օրում՝ երեք մահ․ կորոնապատկերը՝ Հայաստանում

Հայաստանում այսօր՝ հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որից 332201-ը`առողջացած, 7986-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 3429 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 203 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 581 հազար 573-ի: