Լրահոս
Քաղաքական
21:59
01.12.21
53

«Դանակը փորն են կոխում, ասում ես խաղաղություն». սահմանին կրակոցներ, համայնքում ընտրություններ

 

ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ համայնքապետի տեղի համար նախընտրական մրցավազքի մեջ է մտել Միասնական Վարդենիսը ներկայացնող Արամ Հարությունյանը: Պնդում է, որ սկանդալներով ու աղմուկով խոշորացված Վարդենիսը չի կարող մնալ ՔՊ-ականի ձեռքում: Նրա հետ անգամ նախընտրական բանավեճի չի մասնակցել: Ասելիք չունի մի մարդու, որ, իր պնդմամբ, չի զբաղվում համայնքի ամենակարևոր՝ անվտանգային խնդիրներով: