Լրահոս
Հայաստան
13:24
06.01.22
111

Հրդեհվել է Գեղհովիտի տներից մեկի տանիքը․ ԱԻՆ

ԱԻՆ-ը հայտնում է, որ հունվարի 6-ին ժամը 03։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։27-ին, մարվել՝ 04։06-ին։ Այրվել են Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։