Լրահոս
Միջազգային
10:19
07.01.22
62

Նախագահի աշխատակազմից պատմել են` ինչ են անում ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում

Ղազախստանի նախագահի աշխատակազմը «Sputnik Ղազախստան»-ին պատմել է երկրում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների մասին․

«ՀԱՊԿ զինվորականները ռազմական գործողություններին չեն մասնակցում,- ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը,- խաղաղապահները կիրականացնեն պաշտպանության ու անվտանգության գործառույթներ»։

Նրա խոսքով՝ հունվարի 6-ին ՀԱՊԿ զորախումբն Ալմաթիում պաշտպանության նախարարության ու «Արիստան», «Առլան», «Բերկուտ» ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են փողոցների մաքրման ու ազատման աշխատանքներ։

Ղազախստանի ՆԳՆ հրապարակած վերջին տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։