Լրահոս
Միջազգային
21:54
02.01.22
997

Աշխարհի ամենատարեց մարդը 119 տարեկան է

Աշխարհի ամենատարեց մարդը՝ ճապոնուհի Կանե Տանական, դարձել է 119 տարեկան։ Այս մասին հայտնել է «Kyodo»-ն։

Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմի սկսվելուց մեկ տարի առաջ՝ 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։

Տանական բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հասակակիցն է։

Կանե Տանական ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում 2019 թվականի մարտին՝ 116 տարեկան հասակում։