Լրահոս
Միջազգային
09:57
05.01.22
854

20 տարի փախուստի մեջ եղած մարդասպանը ձերբակալվել է դիմակ չդնելու համար

Սպանության համար դատապարտված և 20 տարի փախուստի մեջ եղած տղամարդուն  ձերբակալել է Վարշավայի ոստիկանությունը՝ խանութում դիմակ չկրելու պատճառով: Տեղեկությունը AFP-ին հայտնել է Վարշավայի իրավապահ կառույցի խոսնակը:

45-ամա տղամարդը տեղափոխվել է ազատազրկման վայր, որտեղ պետք է անցկացնի 25 տարի:

Պաշտոնական աղբյուրը մանրամասներ չի հայտնում սպանության գործի մասին, որով դատապարտվել է տղամարդը: