Լրահոս
Հայաստան
12:40
01.01.22
69

Քաղաքապետը այցելել է «Եռաբլուր»

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալների և վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։